Նախագիծ. «Ազգային նվագարանների պահպանում»

Հմագործակցային նախագիծ՝ «Ազգային նվագարանների պահպանում»

Համակարգումը՝   «Ակներ» (Ղեկավար՝ Աննա Երիցյան) և  «Սեբաստիո» (Ղեկավար՝ Մարիամ մնացականյան) համույթներ

Մասնակիցներ՝  «Ակներ»  և «Սեբաստիո» համույթների անդամներ, կթահամալիրի սովորողներ

Նպատակը՝  Մասնագիտական հմտությունների փոխանցման միջոցով ուսուցանել, տարածել և պահպանել ազգային նվագարանները

Ընթացքը՝

  • Նվագարանների ընտրություն, ծանոթացում
  • Տեղեկատվության ուսուցանում, յուրացում
  • Ուսումնական աշխատանքներ մասնագետ երաժիշտների հետ
  • Տեսանյութերի և ձայնագրությունների նոր փաթեթների ստեղծում, տարածում

    Արդյունքը՝

    Սովորողը կիմանա որոնք են ազգային նվագարանները, կփորձի սովորել և իր օրինակով ու պատրաստած նյութերով ազգային- նվագարանային մշակույթի կրողը, տարածողն ու պահպանողը կլինի

Advertisements

Հայրենյան երգեր

«Ակներ» համույթը սկսել է հայրենյան երգերի ուսումնասիրման և ուսուցման դասընթացների երկարատև փուլ:

51596338_779450042415870_2298691648147685376_n

Այս պահին սովորում ենք Հայրիկ Մուրադյանի ստեղծագործած և հավաքագրած երգերի մի մեծ շարք: Առաջին երգը` «Տեսեք աղավնին» օրեր առաջ ներկայացրինք «Ձմեռային ազգագրական փառատոնի» և «Աստղափայլ օրորներ» նախագծերն ամփոփոխ մեդիաուրբաթ տոնախմբությանը: 

 

Այսօր էլ սովորեցինք «Գողթան մանկտի»  երգը:

«Ազգային նվագարանների պահպանումը» նախագծի ընթացքից

Կրթահամալիրի Ավագ դպրոցի 10-րդ դասարանի սովորող «Ակներ» համույթի անդամ՝ Սոնա Փափազյանն իր առաջին քայլերն է անում «Ազգային նվագարանների պահպանում» նախագծի շրջանակում (Հեղինակ` Աննա Երիցյան) «Սեբաստիո» նվագախմբի(Ղեկավար` Մարիամ Մնացականյան) անդամների հետ առաջին անգամ նվագելով Կոմիտասի «Կաքավիկ» ստեղծագործությունը:

51565927_530975910645235_7275992276680048640_n

 

Տեսանյութն ու լուսանկարը՝ Աննա Երիցյանի

«Ձմեռային ազգագրական ճամբարի» առաջին ` համագործակցային շաբաթը

«Ձմեռային ազգագրական ճամբարի» շրջանակներում առաջին ուսումնական շաբաթը երկու հանդիպում ունեցանք կրթահամալիրի Արևմտյան դպրոցի 4-րդ և 5-րդ դասարանի սովորողների հետ ( ջոկատավա` Սոնա Փափազյան) :

Օր առաջին`

Հանդիպումների ընթացքում «Սերունդների հանդիպում» և «Սովորող սովորեցնող» նախագծերով ուսումնական պարապմունքների արդյունքում կրտսեր դպրոցի սովորողները սովորեցին երկու պար և մեկ պարերգ:

Բութանիայի շրջանի բարեկենդանի պարերգ` «Աս տարի»

Սեբաստիայի շրջանի պար` «Սեբաստիո»

Բուլանուխ նահանգի պար (առաջին անգամ կրթահամալիրում)` «Բուլուլ»

Լուսանկարներն ու ուղիղ եթերի հղումները` Սոնա Փափազյանի

Ամենշաբաթյա պաապմունքներ Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողների հետ

«Ձմեռային ազգագրական ճամբարի» շրջանակներում`

Նախագիծ` «Սերունդների հանդիպում», «Սովորող- սովորեցնող»

Մասնակիցներ`

Ավագ դպրոցի Երգ ու պարի նախագծային ակումբի «Ակներ» խումբ (Ղեկավար` Աննա Երիցյն), Արևմտյն դպրոցի 4-5-րդ դասարանցիներ (Ջոկատավար` Սոնա Փափազյան)

Անցկացման վայրը`

Երաժշտությն կենտրոն` երգի սրահ

Անցկացման ժամանակահատվածը` Հունվարի 8-ից փետրվարի 1

Անցկացման օրերը` Ամեն երկուշաբթի և հինգշաբթի

Անցկացման ժամը` 11:05 11:50

Ծրագրում`

  • Բարեկենդանի երգերի ուսուցում
  • Ազգային պարերի ուսուցում
  • Ազգային խաղերի ուսուցում
  • Ծիսական ատրիբուտների պատրաստում

Նպատակը` Ձմեռային ազգագրական ճամբարի ընթացքում` «Սերունդների հանդիպում», «Սովորող սովորեցնող» նախագծերով ազգայինմժակույթի իմացում, յուրացում, տարածում

Արդյունքում` Ազգային մշակույթի իմացում, պահպանում, կրթական փոխանակումների նոր նյութերով փաթեթների ստեղծում, տարածում

Դեկտեմբերի 28. «Ամանորյա տոնախմբություն»

Վաղը կրթահամալիրի Ավագ դպրոցը Կազմակերպում է Ամանորյա ծիսական տոնախմբություն: Մասնակցություն կունենանք մեր երգի ու պարի ակումբով:

Ներկայացնելու ենք «Չաչանե» պարը:

https://youtu.be/Y9V1SHP7pzo

Ձմեռային ազգագրական փառատոն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հունվար ամսին կայանալիք ձմեռային ազգագրական փառատոնն իսկական հարթակ է՝ այս ամիսների մեր աշխատանքը ներկայացնելու:

Ազգային երգ ու պարի մեր նախագծային ակումբը կներկայանա մի քանի նախագխերով՝

  • «Սերունդների հանդիպում»- Ամենշաբաթյա պաապմունքներ Արևմտյան դպրոցի 4-5-րդ դասարանի սովորողների հետ
  • Կրթամշակութային այցելություն ՀՀԳԱԱ Ազգագրության և հնագիտության թանգարան ինստիտուտ
  • Ամանորն Ագարակում
  • «Ծիսական ատրիբուտների պատրաստում»

Ըստ ժամանակագրական հաջորդականության հետագա ընթացքի մասին պատմող  նյութերը կլինեն մեր բլոգում: